25.11.2024
Քաղաքագետ. Պուտինն ու Էրդողանը կարողացել են վերբեռնել երկկողմ առևտրա–տնտեսական նախագծերը
prev Նախորդ նորություն

Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին վերջ տալ Ղարաբաղի դեմ սպառնալիքներին

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ դատապարտել են 1988-1990թթ. Ադրբեջանում՝ մասնավորապես Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը: Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում անելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին:


Հայերի ջարդերը դատապարտող կոնգրեսականների թվում են եղել Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը, որոնք ջարդերի անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց զատ՝ հույս են հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման բան չի կրկնվի:


Նրանք դիմել են Ադրբեջանի ներկայիս իշխանություններին՝ կոչ անելով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին, սադրանքներին ու հրադադարի ռեժիմի խախտումներին:


«Եթե մենք այսօր չդատապարտենք մարդկության դեմ իրագործված հանցագործությունները և թույլ տանք, որ դրանց պատասխանատուներն անպատիժ մնան, իսկ դեպքերն էլ՝ չճանաչված, պարարտ հող կստեղծենք ապագայում նման հանցանքների կրկնության համար»,-հավելել է Փալոունը: