Քաղաքագետ. Պուտինն ու Էրդողանը կարողացել են վերբեռնել երկկողմ առևտրա–տնտեսական նախագծերը
ՌԴ–ի ու Թուրքիայի առաջին դեմքերը վերականգնել են ինտենսիվ երկխոսությունը, ինչպես նախկին լավ օրերում։ Մոսկվա է ժամանում հերթական այցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Իվան Ստարոդուբցևը։
Նրա խոսքով, Պուտինն ու Էրդողանը կարողացել են կարճ ժամանակահատվածում վերադառնալ բանակցությունների սեղան և վերբեռնել երկկողմ առևտրա–տնտեսական նախագծերը, այդ թվում Թուրքական հոսք գազամուղն ու Ակկույու ատոմակայանի շինարարությունը, փոխանցում է mk.ru կայքը։
Ըստ նրա, 21–րդ տարի առաջին տասնամյակն անվանում էին ռուս–թուրքական բարեկամության ոսկե դարաշրջան, սակայն դա չէր խանգարում թուրքական ղեկավարությանն առաջ տանել միասնական թյուրքական աշխարհի գաղափարը, որն ընդգրկում էր Թուրքիայի սահմաններից շատ հեռու գտնվող մեծ տարածքներ, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի բնակչությունն այսօր կազմում է 80 միլիոն։