29.07.2025
ՔՊ-ն մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները
prev Նախորդ նորություն

Գյումրիում և Փարաքարում ընտրություններ են

Այսօր առավոտյան ընտրատեղեմասեր են բացվել Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում. այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ են:


Ըստ ՆԳՆ-ի՝ Գյումրու 82 տեղամասերում ընտրողների թիվը 111 236 է, Փարաքարի 16 տեղամասերում՝ 20 967:


Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝ 


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,


Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,


«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,


«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,


Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,


«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,


«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,


«Իմ հզոր համայնք»՝ 9։


Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝  


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,


«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,


«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,


«Կայունություն» կուսակցություն՝ 4։


Քվեարկությունը կավարտվի 20:00-ին:


 


 

Լուսանկարը` abc
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան