1.04.2025
Բաքուն չի բավարարվում Արցախով. 2020-ից հետո ամեն օրը դա է ապացուցում
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները

Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։


Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:


ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:


Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է:


ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան

Գյումրիում և Փարաքարում ընտրություններ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն