31.03.2025
Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև
prev Նախորդ նորություն

Չեռնոգորիան ցանկանում է ամրապնդել ՀՀ հետ քաղաքական երկխոսությունը. ԱԳՆ պետքարտուղար

ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի անդամներ Գեղամ Մանուկյանը եւ Մարիամ Պողոսյանը մարտի 27-ին հանդիպել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ:


Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը` այս հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը:


Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին:


Բարեկամական խմբի ղեկավարը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Պատգամավորը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց առնչվող հարցը:


«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, եւ այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը: Հյուրը խոսել է մի շարք բնագավառներում, հատկապես` տնտեսական ոլորտում գործակցության զարգացման մասին:

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ-ում բարձր պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն