Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են. Իսկանդարյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են, ինչպես և տարբեր են՝ ստորագրված համաձայնագիրն ու խաղաղությունը. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Խաղաղության համաձայնագրի դրույթներին համաձայնելն ու այն ստորագրելը տարբեր բաներ են, ես հիշում եմ երևի չորս անգամ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը «համաձայնել» են փաստաթղթերի շուրջ, դա եղել է 1999-ին, 2001-ին, եղել է 2006-ին, եղավ և հիմա, սակայն դրանից որևէ մեկը չի ստորագրվել» ,- ասաց Իսկանադարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, նա դա օգտագործում է որպես գործընթաց։
«Այստեղ կա երկրորդ հանգամանքը՝ ստորագրել համաձայնագիրն ու խաղաղությունը տարբեր բաներ են, միայն համաձայնագիր ստորագրելով դու չես կարող հաստատել նորմալ հարաբերություններ տարածաշրջանում, դա երկար պրոցես է»,-ասաց նա։