22.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ
prev Նախորդ նորություն

Հարցվողների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը. նախարարը՝ հետազոտության արդյունքների մասին

2024-ին մի շարք հարցումներ են կատարվել, որոնք իրականացվել են ոչ թե ՆԳՆ-ի կողմից, այլ օբյեկտիվ՝ միջազգային գործընկերների և ՀԿ-ների օժանդակությամբ: Հարցումները վերաբերել են ոստիկանության նկատմամբ հանրության վստահությանը:


Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:


«Օրինակ՝ ԵԱՀԿ-ի կողմից պատվիրակված հետազոտության արդյունքներով՝ հարցվողների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում: Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրություններով՝ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով ոստիկանությունը իրավապահ համակարգի մարմինների շարքում առաջին դիրքն է զբաղեցնում»,- ասաց նա:


 

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են. Իսկանդարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր