22.03.2025
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումն ու ստորագրումը տարբեր բաներ են. Իսկանդարյան
prev Նախորդ նորություն

Համագործակցային մոտեցման համար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրքերին

Լուսանկարը՝ panorama.am
Լուսանկարը՝ panorama.am

Այսօր ավելի ուշ բժշկական պարագաներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա առաքելու մարդասիրական օգնություն: Այս մասին X-իր միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանը։


«Կցանկանայի գնահատել նաև թուրք գործընկերների համագործակցային մոտեցումը մարդասիրական այս առաքելության վերաբերյալ», - նշել է նա։


Հիշեցնենք, որ կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունել է որոշում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով բացելու վերաբերյալ։ Հիմնավորման մեջ ասվում է, որ այն արվում է Հայաստանց Սիրիա մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելու համար:


 

Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր