14.03.2025
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ
prev Նախորդ նորություն

Սիրիահայերին օգնելու հարցով խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև. Փաշինյան

Բայց, իհարկե, մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Եվ նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո, այդ օրակարգը կա, էլի եմ ասում, հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը: Այսինքն՝ մեր ընկալումներն այդպիսին են: Այս մասին թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Սիրիայում շատ հայեր են ապրում, Թուրքիան մեծ ազդեցություն ունի Սիրիայում, արդյոք սա մի դաշտ է, որտեղ ինքը տեսնում է Թուրքիայի հետ համագործակցելու հնարավորություն, որպեսզի կարողանա Սիրիայում ապրող էթնիկ հայերին հասցնել համապատասխան օգնություն:


 "Եվ այո, ակնհայտորեն, Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք: Ցավոք, վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան: Բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ, և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք, և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու՝ Սիրիայի հետ կապված, մենք ունեցել ենք կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ",- արձագանքեց Փաշինյանը։

Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Փաշինյան
Հաջորդ նորություն next