13.03.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Լուսանկարը՝ РБК
Լուսանկարը՝ РБК

Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Այն ընդունվեց 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։


«Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» վերտառութամբ բանաձևը


● դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների դեմ անմարդկային վերբերմունքը և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը,


● խորը մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ,


● Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,


● ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառնված անձանց պայմանները,


● ընդգծում է հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը,


● կոչ է անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ,


● խստորեն դատապարտում Է ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, ինչը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիթորինգի մեխանիզմներին,


● կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը,


● ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:


 

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next