4.03.2025
Տեղի է ունեցել Հյուսիս-արավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը

Երեկ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է հոդված, որն, ըստ էության,  հայեցակարգային է ու ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հետպատերազմյան զարգացման «Ճիշտ Հայաստանի» մոդելի տրամաբանության մեջ:


«Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,- գրել է Ծառուկյանը:


Ծառուկյանը առաջարկում  է նոր խաղի կանոն, որովհետև «... իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով»։


Գ.  Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը: Ներքին համերաշխության հիմքում Ծառուկյանը դնում է ոչ թե ցանկությունները, պատրանքները, կենացները, հայրենասիրական պաթոսը, այլ կոնկրետ գաղափար,  արժանիներին միավորելու անհրաժեշտությունը՝ մերիտոկրատիան: «Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից»,- ասում է նա։


Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնացրեց  «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որն, ըստ էության, խարսխված է համազգային և հանրային համերաշխության, իրատեսական լուծումների, ունակ մարդկանց վերկուսակցական համախմբման,  ոչ ստանդարտ որոշումների և քաղաքական և անհատական պատասխանատվության սկզբունքների վրա:


Ճիշտ նույն տեսլականով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ լոկալ հարթության վրա մատուցելով «Ճիշտ Հայաստանի» մոդելը:


Մեր «Ճիշտ քաղաք» կամ «Ճիշտ Գյումրի» հայեցակարգը կոչված է Գյումրիում արդյունավետ կառավարում ապահովելուն՝ պրոֆեսիոնալ կադրերով ու հանրային համաձայնությամբ: Մեր ծրագրի նպատակը՝ Գյումրիի վերածննդի գաղափարն է:


Գյումրին հաղթահարելու է աղետի գոտու բարդույթը՝ կարևոր ուղենիշ դառնալով մեր պետական, ազգային վերածննդի համար:


Քաղաքագետ  Սուրեն Սուրենյանց

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ
Հաջորդ նորություն next