4.03.2025
 «Փաստ». Հանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել Հյուսիս-արավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի համար առաջարկվող հիմնանորոգման և նոր թունելի կառուցման տարբերակները։


Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տարբեր հատվածների իրականացման ընթացքը, հետագա ծրագրերի առաջնահերթությունները, հեռանկարները և առաջիկա անելիքները։ Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև կառավարման խորհրդի 2024 թվականին ընդունված որոշումների կատարման ընթացքին։


 

Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը
Հաջորդ նորություն next