22.02.2025
Ռուսական ուժայինները չեն ներխուժել Հայաստանի ոստիկանության բաժին. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը. Սերժ Սարգսյան

Լուսանկարը Սերժ Սարգսյանի Ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը Սերժ Սարգսյանի Ֆեյսբուքյան էջից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ.


«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝


▪️դիմակայելու վերահաս վտանգներին,
▪️վերանորոգվելու կորուստների ցավից,
▪️խուսափելու անցյալի սխալներից,
▪️վերարժևորելու ներկան,
▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.


▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝


▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
▪️թոթափելու անտարբերությունը,
▪️հաղթահարելու վախերը,
▪️չկորցնելու զգոնությունը,
▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,
▪️կրկին հասնելու հաղթանակի:


Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։


ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ»։