21.02.2025
Հայաստանում ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով
prev Նախորդ նորություն

Երբ երաժշտությունն ու պարը դառնում են մեկ շնչառություն…

Օրեր առաջ Կամերային երաժշտության տան պատերը ականատես էին աննախադեպ հանդիպման․ Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը առաջին անգամ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ծանոթանալու, կիսվելու և կառուցելու մի նոր ստեղծագործական աշխարհ։


Հանդիպումը, որ մինչ այդ կարող էր թվալ միայն միտք կամ երազանք, այժմ ստացել էր իր առաջին շոշափելի մարմնավորումը։ Երաժիշտներն ու պարողները՝ արվեստի երկու ինքնաբավ, բայց անբաժան տարերքները, փոխանակվել էին իրենց փորձով, գաղափարներով ու տեսլականներով։


Այս յուրահատուկ հանդիպումը նախադեպ չուներ, և դրա ընթացքը ևս հաստատեց՝ սպասվում է ոչ միայն համագործակցություն, այլև մշակութային նոր ալիք, որը կբացի նոր հորիզոններ։


Նշենք, որ անսամբլի գեղարվեստական մասի ղեկավարն է Ասատուր Քալաշյանը: