9.06.2025
Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը
prev Նախորդ նորություն

Հայաստան-Թունիս զբոսաշրջային համագործակցություն. նոր պայմանավորվածություններ

Փետրվարի 19-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալեց Հայաստանում Թունիսի Հանրապետության նորանշանակ հյուպատոս Անիս Սեհիլիին և իր պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղիները, մասնավորապես՝ Թունիսից դեպի Հայաստան բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկների ներգրավումը։

Առաջադրվեց նաև առցանց հանդիպման կազմակերպման կարևորությունը երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների միջև։

Հանդիպումն ամփոփվեց մի շարք նոր պայմանավորվածություններով, որոնք երկրների միջև զբոսաշրջային կապն էլ ավելի կամրապնդեն։


 

Հայաստանում ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում