11.02.2025
Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել:


Մարտի 1-ի գործով նիստին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը փոխել է Գևորգյանին մեղսագրված՝ հակասահմանադրական ճանաչված, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մասով վերագրված արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք ներկայացնելով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգյանը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման համար: Նախորդ նիստերում մեղադրողը փոխել է նաև այս գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի մեղադրանքը:


«Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ նրա ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 1 միլիոն դոլար կաշառք»,- ասել է հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը:

Վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»