Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է
Կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի հետազոտության Transparency International կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ուսումնասիրված է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրում և տարածքում:
Զեկույցի համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների եռյակում են Դանիան 100-ից 90 միավորով, Ֆինլանդիան՝ 88 և Սինգապուրը՝ 84 միավորով:
Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը:
Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է. 53 միավորով՝ 53-րդ տեղում է: Թուրքիան՝ 107-ն է (34 միավոր), Իրանը՝ 151-ը (23), Ադրբեջանը և Ռուսաստանը կիսում են 154-րդ տեղը (22-ական միավոր):
«Կոռուպցիայի ընկալման ինդեքսն» արտացոլում է փորձագետների և գործարարների կողմից Կոռուպցիայի ընկալման մակարդակի գնահատականը՝ ըստ հարյուր բալանոց սանդղակի: Որքան բարձր է ինդեքսը, այնքան ցածր է ընկալումը և, համապատասխանաբար, վարկանիշը երկրների շարքում։