7.02.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունը

Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանը: ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել է բարեփոխումների այն ուղղությունները, որոնց հարցում Երևանը պատրաստ է աջակցել Սիրիային։


Sputnik Արմենիան ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է եղել Կոստանյանի այցը, արդյո՞ք դրա կազմակերպման մեջ որևէ կերպ ներգրավված է եղել Թուրքիան, ինչպես նաև, թե որ բարեփոխումների ոլորտում է Հայաստանը պատրաստ աջակցել Սիրիային։


Գերատեսչությունում նշել են, որ փոխարտգործնախարարի այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ»:


Դրա նպատակը Սիրիայի նոր ղեկավարության հետ կապերի հաստատումն է, երկու երկրների միջև ավանդական բարեկամական համագործակցության վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը:


«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի ԱԳ նախարար դել Ասադ Ալ-Շայբանիի միջև հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից Սիրիային աջակցության տրամադրման հնարավորությունները, մասնավորապես, երկրի սոցիալ-տնտեսական, հումանիտար և կրթամշակութային ոլորտներում ընթացող բարեփոխումների և հետպատերազմական վերականգնման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մխիթար Հայրապետյանն այցելել է Armenian Code Academy
Հաջորդ նորություն next