25.11.2024
Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակները տարհանվել են
prev Նախորդ նորություն

Աշոտյան. Ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով, այլ նաև որակով

Խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով, այլ նաև որակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, թե իրենք ուզում են հաղթել որակյալ, օրինական, ազատ և արդար ընտրություններում։

«Ընտրապայքարը պետք է լինի օրենսդրության սահմաններում», - ասաց նա:

Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդրին, ապա այն է` ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին և ներքին կյանքի մասին պատկերացում և այլն:

Արմեն Աշոտյանը հերթական անգամ կրկնեց, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Ըստ նրա` գործող վարչապետն ու նոր կառավարությունը, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում է դինամիկ կերպով զարգացման ծրագրեր ներկայացնել, ունենալ հասարակության վստահությունը։

Ավելի ուշ, անդրադառնալով ընտրապայքարին և առաջադրված ուժերին, Աշոտյանը Ազատության եթերում հայտարարեց, որ ամենից շատ ափսոսում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար:

«Նրա ելույթներից հետո, երբ համացանցում հետևում եմ քննարկումներին, մի ընդհանուր հոգոց կա` «ափսոս էր գեներալը»: Ես էլ միանում եմ այդ հոգոցին»: