25.11.2024
Նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը
prev Նախորդ նորություն

Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակները տարհանվել են

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ չեզոք գոտուց ադրբեջանցիների դիերի դուրս բերման գործընթացը չի իրականացվել Բաքվի մեղքով։