24.01.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում

Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր Դատախազությունը։


Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2024 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, կրելը): Ն.Ծ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: