29.01.2025
Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում
prev Նախորդ նորություն

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Լոռիում քաղաքացու ձերբակալումը ոստիկանության կողմից

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության կողմից քաղաքացու անօրինական ձերբակալման վերաբերյալ բողոքը, որի ընթացքում կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին:


Գործի նյութերի համաձայն՝ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու հունվարի 10-ի վաղ առավոտյան այցելել են քաղաքացի Վ.Մ.-ի տուն և առանց պատճառները բացատրելու պահանջել են հետևել իրենց ոստիկանություն։


Բաժնում ձերբակալվածը ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց իրավական հիմքերի, որից հետո նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ չկատարած հանցագործության մեջ խոստովանություն կորզելու նպատակով։


Խոստովանական ցուցմունք չստանալով՝ ոստիկանները հաջորդ օրը առանց որևէ բացատրության ազատ են արձակել քաղաքացուն։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի գլխավորությամբ, ստանձնել է տուժածի իրավունքների պաշտպանությունը։


Դատարանը՝ դատավոր Լ. Սեփխանյանի նախագահությամբ, ուսումնասիրելով բոլոր իրավական և փաստական հիմքերը, ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը։

Լուսանկարը` competition.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Euarsianet.org
27.01.2025
Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ուղղությամբ