23.01.2025
Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չէ. ԱՀԾ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սահմանել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակողին

Հայաստանի կառավարությունը «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանն է հանձնարարել Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստումը: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 23-ի նիստում:


Կառավարության որոշման համաձայն՝ մեկ անձից գնում կատարելը թույլ կտա պատշաճ կերպով ապահովել ծրագրի իրականացումն ու շարունակական զարգացումը: Սա քայլ է այս մասշտաբային քաղաքաշինական նախագծի իրականացման գործում:


Ավելի վաղ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակող ընկերությունը հայտարարել էր, որ առաջին շենքերը կկառուցվեն 2029-ին, իսկ քաղաքն ամբողջական տեսք կստանա 20-30 տարում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի նշել էր, որ «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որը ներկայումս լուրջ խնդիր է Հայաստանում:


Ծրագիրը, որը ոչ միանշանակ է ընդունվում ակադեմիական շրջանակներում, նպատակ ունի ստեղծել ժամանակակից գիտակրթական կենտրոն, որը կմիավորի ուսումնական հաստատությունները, հետազոտական ինստիտուտները և ուսանողական ենթակառուցվածքները: