23.01.2025
Կառավարությունը սահմանել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակողին
prev Նախորդ նորություն

Հայաստանը 45.3 մլն եվրո վարկ կստանա առողջապահության համակարգի արդիականացման համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի 45.3 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրին՝ երկրի առողջապահական համակարգի համապարփակ զարգացման համար:


Կառավարության հունվարի 23-ի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է միջոցների օգտագործման հիմնական ուղղությունները:


Նրա խոսքով՝ ֆինանսավորումը կուղղվի բուժհաստատությունների կառուցմանն ու արդիականացմանը, բժշկական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, կադրային ներուժի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը և էլեկտրոնային առողջապահության գործիքների կատարելագործմանը: