21.04.2025
Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայք Ուոլցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայք Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:


Արմեն Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:


 

Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար