20.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայք Ուոլցին
prev Նախորդ նորություն

Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ

Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։


«Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։


 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նոր վարչապետին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար