1.05.2025
ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
prev Նախորդ նորություն

Սրբուհի Գալյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում:


Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝ որպես ոլորտային բարեփոխումների առաջնահերթ ուղղություն:

Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը՝ նախարարին փոխանցելով այս ուղղությամբ Ղազախստանի բարեփոխումների առաջնահերթությունների օրակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ խորացնել համագործակցությունն ու նախանշել առաջիկա անելիքները, ինչը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում համագործակցությանը:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայք Ուոլցին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով