16.01.2025
ԵԱՏՄ-ն միասնականացնում է գույքի գնահատման համակարգը. Հայաստանը միացել է համաձայնագրին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Այս մասին X իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:


Նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների քրեական դատավարությունները։


«Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարություններ՝ հարձակման ենթարկելու իր թշնամիներին․ դա հիմա տեղի է ունենում Ադրբեջանում»,- գրել է Օկամպոն։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next