16.01.2025
Արցախի Ազգային ժողովը ակնկալիքներ ունի ՀՀ իշխանությունից ու միջազգային հանրությունից
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն միասնականացնում է գույքի գնահատման համակարգը. Հայաստանը միացել է համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ շրջանակներում գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին, որը նախապես հաստատվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի նիստում:


Նոր փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման միասնական մեխանիզմ: Հայաստանի դեպքում այդպիսի մարմին է հանդիսանում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Համաձայնագիրը նախատեսում է նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների և շուկայի վիճակի մասին հաշվետվությունների կանոնավոր փոխանակում:


Այս քայլն ուղղված է ԵԱՏՄ երկրներում գույքի գնահատման միասնական չափանիշների ստեղծմանը, ինչը պետք է նպաստի միության անդամ պետությունների միջև առավել արդյունավետ տնտեսական փոխգործակցությանը:

Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
Հաջորդ նորություն next