6.04.2026
Փաշինյանը նշանակումներ է արել
prev Նախորդ նորություն

Ընտանեկան բռնարարների վերականգնողական ծրագիրը կմեկնարկի 2026 թվականից

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն իրականացրած անձանց վերականգնման ծրագիրը: 2026 թվականից մեկնարկող նախագիծը նախատեսում է անհատական մոտեցում յուրաքանչյուր դեպքի համար և հատուկ օժանդակության կենտրոնների ստեղծում:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի Ընտանեկան բռնարարների վերականգնողական ծրագիրը կմեկնարկի 2026 թվականից խոսքով՝ ծրագիրը կստեղծի բռնություն գործադրած անձանց վերականգնման իրավական հիմքը՝ նպաստելով զոհերի պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարմանը: Աշխատանքները կիրականացնեն հատուկ վերապատրաստված սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ՝ ինչպես համայնքներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում:


Ռումինիայի, Բուլղարիայի և Վրաստանի միջազգային փորձի հիման վրա մշակված ծրագիրը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ հոգեբանական օգնություն, վերականգնում, կախվածությունների բուժում և այլ ծառայություններ: Նախատեսվում է հիմնել առնվազն երկու կենտրոն, որոնցից յուրաքանչյուրին տարեկան կհատկացվի մինչև 7 միլիոն դրամ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, ընդգծել է ընտանեկան բռնության նկատմամբ հասարակական վերաբերմունքի փոփոխությունը. «Այն պատկերացումը, որ ընտանիքը փակ տարածք է, փոխվում է և պետք է փոխվի: Ընտանեկան պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոտնահարվում հասարակության շահերը: Փակ դռների հետևում ցանկացած տեսակի բռնություն ուղղակիորեն առնչվում է հասարակության շահերին, քանի որ ընտանեկան բռնությանը չարձագանքելը հանգեցնում է այլ՝ թե՛ կանխատեսելի, թե՛ անկանխատեսելի հետևանքների»:


Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականին:

Արցախի Ազգային ժողովը ակնկալիքներ ունի ՀՀ իշխանությունից ու միջազգային հանրությունից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար