28.12.2024
Ես չեմ խուսափում սխալներն ընդունելուց. Բագրատ Սրբազան
prev Նախորդ նորություն

Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ վերադառնալու. Բագրատ Սրբազան

Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ վերադառնալու։ Այսօր որևէ այլ թեկնածու գոյություն չունի, իսկ թեկնածությունն էլ շատ պայմանական է։ Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:


"Գոյություն ունի փողոց ու առաջնորդություն",- ասաց նա։


Ապա ընդգծեց.


"Ես վաստակել եմ առաջնորդ լինելու իրավունքը, ինքս սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը"։


Նաև դիմեց ՔՊ անդամներին՝ հորդորելով չուշացնել, քանի որ "այս մարդը ձեզ դարձրել է հանցակից, արյան հեղման մեղսակից ու մասնակից, ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը դնելով ձեր վրա"։


"Ժամ առաջ հրաժարվեք չարիքից, մի օր պետք է պատասխան տաք, թե ո՞ւմ եք ծառայում, չարիքին, թե՞ Աստծուն",- հավելեց նա։