12.12.2024
Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրվարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը
prev Նախորդ նորություն

Շոկի մեջ էի. ևս մեկ պատգամավոր լքում է ՔՊ-ն

Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր լքում է ԱԺ խմբակցությունը:


Հակոբ Ասլանյանը քիչ առաջ եթերում հայտարարեց իր որոշման մասին.


"Մեկ ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս... խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ",- ասաց նա:


Ասլանյանը պարզաբանեց, որ Հովիկ Աղազարյանի շուրջ պատմությունն է որոշման կայացման պատճառը, և որ ինքը, ծանոթանալով ներկայացված փաստերին, չի տեսել որևէ բան, որի համար ինքը կամաչեր: Ըստ այդմ առաջարկեց ՔՊ խմբակցության ղեկավարին ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել բոլոր փաստերը, բայց եթե չկարողանան ապացուցել, որի հիմքով նա փոխի իր կարծիքը, ապա իր հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին:


"Ես այնտեղ չեմ տեսել այն կետերի հիմնավորումը՝ դավաճանություն, պետական գաղտնիքի բացահայտում: Ես ամբողջը կարդացել եմ, այնտեղ չկան այնպիսի բաներ, որոնք կարելի է պետական դավաճանության քողի տակ ներկայացնել: Անձնական կյանքի վերաբերյալ հայտարարություններ անել ընդհանրապես կարիք չկար անելու",- շեշտեց պատգամավորը:


Նա նշեց, որ ՔՊ-ում կան շատ մարդիկ, որոնք կոտրված են, անտրամադիր են այս թեմայի հետ կապված, բայց ձայն չեն հանում: 


"Ինձ պետք է համոզեն, ապացուցեն, որ Աղազարյանը մեղավոր է... ես շոկի մեջ էի, երբ անձնականը հրապարակեցին, շոկի մեջ էի",- հավելեց նա: