16.01.2025
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան
prev Նախորդ նորություն

Ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանն արժանացել է AMVA-ի մրցանակին

Լոս Անջելեսի Dolby թատրոնում օրերս կայացել է Armenian Music Video Awards  մրցանակաբաշխությունը, որն ԱՄՆ-ում համախմբել էր հայկական շոուբիզնեսի ամենավառ ու անվանի ներկայացուցիչներին։


Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաեւ ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որը մրցանակ է ստացել իր հեղինակային «Քանի կամ» երգի համար։ Ժողովրդական երգչուհին արժանացել է նաեւ հանդիսատեսի բուռն արձագանքին ու ծափահարություններին:


Մոնիկա Նազարյանը բեմում է ավելի քան տասը տարի։ Իր գործունեության ընթացքում երգչուհին հանդես է եկել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայկական ժողովրդական երգարվեստը բարձրացրել ու բարձրացնում է աշխարհի տարբեր հարթակներում։


Armenian Music Video Awards-ը մասշտաբային մրցանակաբաշխություն է, որի նպատակն է արտիստներին պարգեւատրել իրենց ամենադիտված ու սիրված երգերի ու տեսահոլովակների համար։ 

Միլիոնների գույք Դուբայում ու 3 քրվարույթ. հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը
Հաջորդ նորություն next