23.04.2025
Ոսկեպար գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ
prev Նախորդ նորություն

Թաթոյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Հանդիպմանը քննարկել են Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության համար:


Խոսվել է այն մասին, որ պետք է հետևողական պայքար տանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ և թույլ չտալ ոտնձգություններ հայկական ինքնության դեմ: Ապացույցներով հիմնավորվել է հայկականության դեմ ադրբեջանական ռասիզմի և ատելության շարունակվող քաղաքականությունը:


Հանդիպումը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան