21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Ոսկեպար գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ

 Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նոյեմբերի 22-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: 


Այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: