7.12.2024
ՔՊ-ն առաջարկում են փոփոխել օրհներգի տեքստը և հաստատել ՀՀ նրա կարճ տարբերակը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն է տվել երիտասարդական քաղաքականության նոր օրենքին

Լուսանկարը` escs.am
Լուսանկարը` escs.am

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հավանություն է տվել երիտասարդական քաղաքականության մասին օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է նաև փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենքը կդառնա հիմնարար փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր մասնակիցների համար՝ ներառյալ քաղաքացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները։ Այն միտված է երիտասարդների ներուժի բացահայտմանը, կրթական և մշակութային հետաքրքրությունների բավարարմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության բարձրացմանը։


«2022 թվականից մարզերում արդեն գործում են հինգ երիտասարդական կենտրոններ՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում։ Այս տարի կավելանա ևս չորս կենտրոն, իսկ հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է վեց նորի ստեղծումը։ Նաև կսկսենք ձևավորել բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որոնք կմիավորեն երիտասարդական կենտրոնը, մշակույթի տունը և համայնքային գրադարանը», - նշել է նախարարը։


Օրենքում հատուկ ուշադրություն է դարձվում չաշխատող և չսովորող երիտասարդներին։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է թիրախային աջակցություն երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովման և այլ սոցիալական ծրագրերի հարցերում։