14.07.2025
Լուսանկարը` escs.am
prev Նախորդ նորություն

Հայաստանում կսահմանվեն գյուղմթերքի ներմուծման սակագնային քվոտաներ

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում որոշում է ընդունել 2025 թվականին առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտաների կիրառման վերաբերյալ։


Որոշումը կապված է ԵԱՏՀ կոլեգիայի 2024թ. օգոստոսի 20-ի թիվ 99 որոշմամբ Հայաստանին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալների օգտագործման ապահովման անհրաժեշտության հետ։


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու մարմին, նշանակվել է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին։


Կապակցությամբ կմշակվի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման քվոտաների ծավալների բաշխման կարգը։

Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները