4.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը երկարաձգում է մետաղի ջարդոնի արտահանման սահմանափակումները

Լուսանկարը` hy.armradio.am
Լուսանկարը` hy.armradio.am

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել վեց ամսով երկարաձգել սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը։ Հինգշաբթի, նոյեմբերի 7-ի կառավարության նիստում հաստատված սահմանափակող միջոցառումները տարածվում են ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ այլ պետությունների վրա։


Կառավարության պարզաբանմամբ՝ այս որոշումը միտված է տեղական վերամշակող արդյունաբերության զարգացմանը, հումքային բազայի ստեղծմանը և ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը։ Բացի այդ, միջոցառումը նպատակ ունի կարգավորել մետաղական օգտագործված իրերի արտահանումը։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ շուկայում բարձր գների պատճառով Հայաստանից մետաղի ջարդոնի ինտենսիվ արտահանում էր նկատվում։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներ սեփական սահմանափակումներ են մտցրել սև և գունավոր մետաղների արտահանման վրա, այդ թվում՝ Միության ներսում։