Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»
«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»:
Ֆորումին կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։ Հրավիրում ենք Ձեզ ֆորումի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում։ Բացմանը կմասնակցեն պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, փորձագետներ։
Կոնտակտային հեռախոսահամար +37499850577։ Ֆորումի մասնակիցների գրանցումը տեղի կունենա ժամը 10:00 Ալեք Մանուկյան 1 հասցեում (ԵՊՀ):
Զարգացման առաջնորդների ֆորումը միջազգային նորարարական նախագիծ է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների համար, որի նպատակն է առաջնորդության հմտությունների համակողմանի զարգացումը։ Զարգացման առաջնորդների առաջին ֆորումը անցկացվել է 2023 թ. Գյումրիում, որը նվիրված էր Հայաստանի զանազան տարածքների զարգացման գաղափարների մշակմանը։
2024 թ. Զարգացման առաջնորդների ֆորումի թեման ինտելեկտուալ առաջնորդությունն է։
Ֆորումի շրջանակներում երիտասարդ առաջնորդները կկարողանան մասնակցել ինտելեկտուալ առաջնորդության, մենթորության և նախագծային աշխատանքի թեմաներով վարպետության դասերի, դասախոսությունների և թիմային խաղերի։ Ֆորումի մասնակիցները նաև կծանոթանան երիտասարդների շրջանում ինտելեկտուալ առաջնորդության հաջողված օրինակներին և գիտական, կրթական, երիտասարդական և մեդիա-գործունեության ոլորտի փորձագետների հետ միասին կմշակեն նախագիծ իրենց երիտասարդական ակումբի համար:
Երիտասարդական ինտելեկտուալ ակումբների ստեղծման նպատակն է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը ակումբային գործունեության մեջ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի նորարարական զարգացման համար։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերը կաջակցվեն Ֆորումի կազմակերպիչների կողմից: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։