4.12.2024
Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտության է ենթարկվել
prev Նախորդ նորություն

Դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր. ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի զեղչերից

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 դրամ:

Նշվել է, որ եթե հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR) վճարում է իրականացրել 19 հազար 709 քաղաքացի, ապա նոյեմբերի 1-ին՝ 52 հազար 153 քաղաքացի:

«Այս ընթացքը մեզ ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումն ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի: Առաջիկա ավագանու նիստերից մեկի ժամանակ կներկայացվի նաև արտոնությունների փաթեթը: Կլինեն արտոնյալ խմբեր, որոնք կօգտվեն զեղչային համակարգից. դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր, որոնք իրապես ունեն դրա կարիքը»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: