22.11.2024
Դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր. ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի զեղչերից
prev Նախորդ նորություն

Դենիս Մացուևը վերադառնում է Երևան՝ նվաճելու երաժշտասերների սրտերը

Նոյեմբերի 8-ին և 9-ին 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է բացառիկ երաժշտական իրադարձություն. համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Դենիս Մացուևը վերադառնում է Հայաստան՝ ներկայացնելու իր անմոռանալի կատարումները։


Նոյեմբերի 8-ին Մացուևը կներկայացնի իր նշանավոր հեղինակային ծրագիրը՝ «Դասականը և ջազը», որն արդեն նվաճել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր բեմերը, ներառյալ Փարիզի Շանզ Էլիզեն, Մոսկվայի Մեծ թատրոնը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Այս բացառիկ համերգային երեկոն միավորում է ջազի և դասականի հզոր ուժը՝ ստեղծելով եզակի երաժշտական մթնոլորտ, որը պարզապես չի կարելի բաց թողնել։ Մացուևի հետ բեմում հանդես կգան ինչպես դասական, այնպես էլ ջազային ու ժողովրդական երաժիշտներ, որոնք միասին կստեղծեն անզուգական մթնոլորտ։


Նոյեմբերի 9-ին Մացուևը հանդես կգա մենահամերգով՝ ներկայացնելով Լիստի, Բեթհովենի, Չայկովսկու և Պրոկոֆևի սիրված ստեղծագործություններից։ Սա նոր էջ է Մացուևի կատարողական արվեստում և խոստանում է նվաճել երևանյան հանդիսատեսի սրտերը։


Մացուևը բազմիցս նշել է, որ Երևանը իր սիրելի քաղաքներից է որտեղ նա մշտապես մեծ սիրով վերադառնում է։ Այս անգամ էլ արտիստը պատրաստ է ներկայացնել հայ հանդիսատեսին անմոռանալի կատարումներ՝ վերահաստատելով իր տաղանդի և սրտի կապը Երևանի հետ։