7.12.2024
Ինչու չեն հաջողում շարժումները
prev Նախորդ նորություն

«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ Մալյան

Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի:

Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն և մունաթ:

Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները:

Ամիսներ առաջ, ինձ բանտում այցելած պատգամավորներից մեկը, ով շարժման անկեղծ նվիրյալ առաջնորդներից էր, հարցրեց, թե ինչու չեմ աջակցում «Սրբազան շարժմանը»: Ես պատասխանեցի, որ սրբազանը իմ լռությունը կարող է համարել աջակցություն:

Սիրելիներս, «սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է: Վստահության կրեդիտը այլևս չկա:

Տապալումը երկու պատճառ ունի.

1. Վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրությունը (պարտադրումը):

2. Իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայությունը:

Մոտ օրերս ինչ որ ֆորմատով կանդրադառնամ վերը նշածներին ու կանեմ նաև մի քանի բացահայտում:


Քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյան