7.12.2024
Բոլոր 9 ապօրինի ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվել
prev Նախորդ նորություն

Ծառայում եք ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ-ին. հիշեցում ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպանը չի իջնում հանդիպելու մեզ հետ: Այս մասին հայտարարեց փաստաբան Հովհաննես Ավետիսյանը՝ ՄԻՊ գրասենյակի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ:

Նա նշեց, որ արդեն մի քանի օր է, ինչ թիրախային բռնաճնշումների են ենթարկվում քաղաքացիական դիրքորոշում ունեցող ու ակտիվ երիտասարդները։

«Զենք պահելու շինծու մեղադրանք է առաջադրվում մարդկանց, ինչի արդյունքում 72 ժամով բերման են ենթարկում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ ոք այս ապօրինի գործողություններով չի հետաքրքրքվում»,- ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց ՄԻՊ-ին, որ վերջինս անկախ գրասենյակ է, ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը ու օժտված է պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշումների են ենթարկվում։

«Մարդու իրավունքների պաշտպանը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և մենք տեսնում ենք, որ նա ծառայում է Կառավարությանը ու տպավորություն է, որ նա հաշվետու է վարչապետին ու գործում է նրա թելադրանքի ներքո»,- հավելեց փաստաբանը։


Հիշեցնենք, վերջին օրերին շուրջ տասը ակտիվիստ էր բերման ենթարկվել: