Բոլոր 9 ապօրինի ձերբակալված քաղաքացիներն ազատ են արձակվել
Երեկ տուն հաջողվեց հասնել մոտավորապես ժամը 2֊ին՝ ՁՊՎ֊ի դիմաց դիմավորում էինք ապօրինի ձերբակալված քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
"Արդյունքում բոլոր 9 ապօրինի ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին՝ առանձնահատուկ շնորհակալություն նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին։
Ապօրինի ձերբակալված քաղաքացիներից Հովհաննես Ավետիսյանն արդեն հայտարարել է այս թեմայով վաղը՝ նոյեմբերի 2֊ին մամուլի ասուլիս հրավիրելու մասին։
Այս պահին այս թեմայով բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև։
Կարծում եմ՝ այս թեման պետք է հնարավորինս պահել հանրության ուշադրության կենտրոնում։ Փաստացի այս պահին գործող իշխանությունների համար ինչ֊որ չափով զսպաշապիկի դեր է կատարում միայն հանրային մեծ արձագանքը",- գրել է պատգամավորը: