17.10.2024
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կրկնակի կնվազի հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձի առավելագույն գումարը

Հայաստանի կառավարությունը հաստատել է հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնք սահմանափակում են հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը: 2025 թվականի հունվարի 1-ից եռամսյակի համար վերադարձման առավելագույն գումարը կնվազի 1,5 մլն-ից մինչև 750 հազար դրամ:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում ընդունվել են Հարկային օրենսգրքի փոփոխություններ, որոնք էականորեն փոխում են հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձի համակարգը: Նոր կանոնները նպատակաուղղված են այս ծրագրի աստիճանական կրճատմանը:


Ընդունված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն գումարը եռամսյակի համար կնվազի ներկայիս 1,5 մլն-ից մինչև 750 հազար դրամ: Սա վերաբերում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերին, որոնք ուղղված են կառուցապատողից, պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն:


Բացի այդ, ներդրվում են ծրագրի կիրառման տարածքային սահմանափակումներ: 2027 թվականի հունվարի 1-ից համակարգը չի գործի Երևանում և հարակից մարզերում (Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք) գտնվող անշարժ գույքի հիփոթեքային վարկերի համար, բացառությամբ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի: 2029 թվականի հունվարի 1-ից ծրագիրը կդադարի գործել նաև մնացած մարզերում, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի:

Հայաստանի կառավարությունը կաջակցի առաջնահերթ ոլորտներում ներդրումային ծրագրերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
17.10.2024
ՀՀ-ն կփոխհատուցի 2020թ. ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված վնասը