14.10.2024
Հրվ Կովկասում կայունության և զարգացման խթանումը բխում է տարածաշրջանի 3 երկրների շահերից
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցության ծրագիրը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրի ընդլայնման մասին: Նոր որոշման համաձայն, ևս 180 ուսանող հնարավորություն կստանա կրթաթոշակի տեսքով ուսման վարձի փոխհատուցում ստանալու:


Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարվանից այս ուսանողների համար կգործի միջին որակական գնահատականի շեմը: Նախորդ տարի այս որոշման շրջանակներում առաջին կիսամյակում 1834 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցվել, իսկ երկրորդ կիսամյակում բուհական մակարդակում ուսանողների թիվն աճել է մինչև 2134-ի:


Ինչ վերաբերում է քոլեջների ուսանողներին, ապա առաջին կիսամյակում արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող 919 ուսանողի է փոխհատուցվել, իսկ երկրորդ կիսամյակում նրանց թիվը հասել է 1133-ի:


"Այս որոշումը վերաբերում է քոլեջներում և բուհերում սովորող հազարավոր ուսանողների, ովքեր կարող են վստահ լինել, որ համապատասխան ֆինանսական աջակցությունն առկա է, և իրենք կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա", - ընդգծել է նախարարը:

Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ