14.10.2024
Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
prev Նախորդ նորություն

Շնորհակալ եմ, որ ուրախության պահեր նվիրեցիք. ՀԱՕԿ-ը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները: ՀԱՕԿ գործկոմի նիստը ղեկավարում էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ով ամփոփեց Փարիզ-2024-ում հայ մարզիկների ելույթները:


«Օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ հայությունը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին և միասնական էր: Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել: Բոլորին է հայտնի, որ Օլիմպիական խաղերը 4 տարվա աշխատանքի արդյունք են: Ես շնորհակալ եմ, որ ձեր մասնակցությամբ մեր ժողովրդին ուրախության պահեր նվիրեցիք»,-ասաց Ծառուկյանը:


Վերջինս ընդգծեց, որ սպորտում կարևոր դեր է խաղում նաև սպորտային բախտը: «Այժմ նայելով ապագային, կարող ենք ասել, որ լավ թիմ ունենք: Բոլոր այն մարզաձևերը, որտեղ Հայաստանը միշտ աչքի է ընկել, իրենց բարձունքի վրա են, բացառությամբ ձյուդոյի»,-ընդգծեց Ծառուկյանը:


Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը և Վարազդատ Լալայանը պարգևատրվեցին 20 միլիոն դրամով, ՕԽ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը` 15 միլիոն դրամով:


Դրամական խոշոր պարգևների (10 միլիոն դրամ) արժանացան նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:


Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

ՀՀ նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ