13.10.2024
Քննարկվել են ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
prev Նախորդ նորություն

Աշտարակի դպրոցում շինարարության ժամանակ պատի փլուզման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

2024թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում և կից փաստաթղթեր այն մասին, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տ․Մեծի փողոցում գտնվող Ն․Սիսակյանի անվան դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու անձ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հայտնում են ՔԿ-ից:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում իրականացվել են անհետաձգելի առաջնային գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել դեպքի վայրը, հարցաքննվել են անձինք։

Պարզվել է, որ դպրոցի նկուղում բետոնի պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաացու վրա, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի և շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բժշկական հաստատությունից ստացված տվյալների համաձայն՝ Աշտարակ քաղաքի բնակչի վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուս անձն արդեն դուրս է եկել հիվանդանոցից։
Նախաքննությունը շարունակվում է։


 

Շնորհակալ եմ, որ ուրախության պահեր նվիրեցիք. ՀԱՕԿ-ը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ