USAID-ին ՀՀ-ում «deep state» է ձևավորում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները: Այս մասին գրում է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը:
USAID-ն ՀՀ-ում շարունակելու է ձևավորել ՀԿ-ների ցանց, որոնք կյանքի են կոչելու ՀՀ-ն ՌԴ-ից «կտրելու» քաղաքականություն՝ Արևմուտքի շահերի լոբբինգով են զբաղվելու, ինչպես նաև ՀՀ-ում բարձրացնելու են հակառուսական տրամադրություններ։
USAID-ը ինչպես հայտնի է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «soft power»-ն է և աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպությունը զբաղվում է հետախուզական ցանցեր ստեղծելով և ազդեցության գործակալներ «աճեցնելով»։
ԱՄՆ-ն իր գեոպոլիտիկ շահերի լոբբինգով զբաղվող ցանց է ձևավորել ՀՀ-ում՝հազարավոր ՀԿ-ներ տեսքով, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր՝բնապահպանական, ՏՏ ոլորտում, բիզնես, մեդիայի և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ընգրկում են տնտեսական և քաղաքացիական հասարակության բազմաթիվ շերտեր և ոլորտներ։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման ու Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում։ Այս մասին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդման գործում շարունակական աջակցության համար:
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օրոք USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է և ֆինանսավորումը մեծացել է։ Հասկանալի է, որ դա արվում է ՔՊ-ի հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու համար, ինչպես նաև ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում։
Հիշեցնենք, որ USAID-ը 2023-ի մարտին «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Ինտերնյուս նեթվորք» կազմակերպության հետ, որն աշխատելու է մեդիաոլորտի զարգացման հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ների, մասնավորապես՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» եւ «Երեւանի մամուլի ակումբի», ինչպես նաեւ «Զինք նեթվորք» միջազգային խմբի հետ։ Ծրագիրը միտված է Հայաստանի տեղեկատվական տիրույթի ամրապնդմանը՝ լրագրողական ստանդարտների եւ բովանդակության որակի բարելավման, մրցունակության եւ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության խթանման եւ անկախ տեղեկատվական հոսքերի համար նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը եւ լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձեւավորմանը Հայաստանում։ Առաջին բաղադրիչը հայ-ամերիկյան մասնագիտական փոխգործակցության նախագիծն է՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների համար։ Երկրորդը՝ հայ-ամերիկյան համալսարանական փոխգործակցության ծրագիր է, որի միջոցով լրագրության գերազանցության կենտրոն կձեւավորվի հայաստանյան բուհերից մեկում։
ԱՄՆ-ն ձևավորում է ամերիկամետ, Արևմուտքին լոյալ մեդիացանցեր՝դա լինելու է ՌԴ-ի դեմ «հիբրիդային պատերազմի» գործիքներից մեկը։
Այսպիսով, USAID-ին դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն», որը ՀՀ-ում ստեղծում է «deep state», որը զվաղվելու է ամերիկյան գեոպոլիտիկ շահերը սպասարկելով՝ԱՄՆ դեսպանատան ընդհանուր կուրացիայով։
© Площадь Республики/Հանրապետության հրապարակ