9.10.2024
USAID-ին ՀՀ-ում «deep state» է ձևավորում
prev Նախորդ նորություն

Հայաստանցիներին սառը ձմեռներ են սպասվո՞ւմ. ի՞նչ է իրականում ասել Բաերը

Երեկ սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում էր այս տեղեկատվությունը՝ տարատեսակ մեկնաբանություններով (տես լուսանկարը), որին քաղաքագետ Սուրեն Սարգսյանը որոշել է անդրադառնալ: 

1. Նախ, Բաերը 2017 թվականից այլևս դեսպան չէ: Հիմա, որպես փորձագետ աշխատում է Կարնեգի հիմնադրամում և Կոնգրեսում հրավիրված է եղել՝ որպես նախկին դեսպան և փորձագետ:

2. Խոսելով Հայաստանի մասին նա ասել է հետևյալը. «Քաղաքական ընտրություն արվել է. դրա իրականացումը պահանջում է հմտությունների զարգացում, ենթակառուցվածքների ստեղծում և նոր քաղաքական մշակույթի ձևավորում։ Մոսկվան հավանաբար կփորձի դանդաղեցնել առաջընթացը։ Հայերը պետք է պատրաստ լինեն դիմակայելու սառը ձմեռներին։ Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»:

3. Ընդհանուր ելույթը բավականաչափ պրոհայկական շեշտադրումներ է ունեցել, համեմված հակառուսական դիրքորոշումներով: Սակայն պետք է հասկանալ, որ սա պաշտոնական դիրքորոշում չէ: Փորձագիտական կարծիք է":

Լուսանկարը՝ gov.am-ի
Հաջորդ նորություն next